Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ Արցախի օդն այսօր ամբողջությամբ պաշտպանված է

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ Արցախի օդն այսօր ամբողջությամբ 
պաշտպանված է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է։ Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Արցախի նախագահն ընդգծել է, որ պատահական չէ, որ  2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային, և այն էլ մի քանի ուղղությամբ` և ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զինվորների ու սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, և նյութական աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: «Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,- ասել է Հարությունյանը:

Հարցին, դա կփոխե՞ր զոհերի թիվը, Հարությունյանը պատասխանել է․

«Գիտեք, ոչ։ Խոսքը եթե գնում է հակաօդայինի մասին, ապա օդային հարձակում տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, շատ ավելի անպաշտպան: Չեմ ուզում փակագծեր բացել. Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդը անպաշտպան էր 2016 թվականին: Ուզում եմ վստահ հայտարարել, որ այսօր ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի օդն է պաշտպանված: Եվ այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում մեծ տեղ է հատկացվել իրենց նշած այդ հին, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են. Բացի դրանից նոր հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք` ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 1992-1994 թվականներին` հազիվ էինք պաշտպանվում: Առաջնագիծը շատ ավելի անգամներով այսօր ավելի անվտանգ է, քան երբևէ ունեցել ենք»,- ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով կենցաղային պայմանների բարելավմանը՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ երազել են առաջնագծում հոսող ջուր, խմելու ջուր ունենալ։ «Այսօր դա ապահովված է: Եթե ասում են նախկինում սնունդը լավն էր, նախկինում լավը չէր, ընդամենը այդ բառը կարող եմ ասել ու բավարարվել: Այսօր զինվորը լիիրավ սնվում է»,-նշել է Հարությունյանը:

Նա անդրադարձել է նաև բանակի սպաների աշխատավարձերի բարձրացմանը, սոցիալական մյուս երաշխիքներին: «ՀՀ վարչապետի հետ միասին ծրագիր ենք սկսել, և բանակի սպայական անձնակազմի բնակարանային խնդիրը լուծվելու է: Արցախում ավելի քան հազար ընտանիք սպասում է բնակարանային խնդրի լուծմանը: Մարդիկ կան որոնք սպասում են տասնամյակներ, արդեն գումարը հատկացված է, և 2023թ-ին խնդիրը լուծված կլինի: Ընդհանուր առմամբ երկու կառավարությունների գլխավոր խնդիրն է լինելու բանակաշինություն, սպառազինություն, կենցաղային պայմաններ, դրամական աջակցություն և մնացածը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]