Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին 

ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ 
դիմելու մասին 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ չէ` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը դիմի Սահմանադրական դատարան, դատարանի գործող կազմը կքննի բարձրացված հարցը, թե ոչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի ՍԴ դիմելու որոշմանը՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը վիճարկելու հարցով: 

Սիմոնյանը նախ կարծիք հայտնեց՝ ԲՀԿ-ի գործընկերները ևս մեծ հաշվով համաձայն են եղել, որ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրներ կան: «Ասում էին բազմիցս, որ իրենք նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Բայց հիմա որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էին քվեարկել, որպեսզի նա լուծում տա: Կարծում եմ, որ այստեղ այս կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի: Ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցին մենք մինչև այդ լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի»,-ասաց Սիմոնյանը: 

ԲՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախորդ գումարման խորհրդարանում դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը Սահմանդրական դատարանի անդամի պաշտոնում:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե որքանով է իրավաչափ արտակարգ դրության օրերին հավաքների կազմակերպման արգելք սահմանելու մասին կառավարության որոշումը: Այսպիսով անհրաժեշտ չափով պատգամավորների ստորագրություններ հավաքելուց հետո նրանք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակ հավաքներ անցկացնելը և դրանց մասնակցելն արգելված է:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am