Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նախարարությունն իրականացրել է որոշակի հաշվարկներ. Բաթոյանը՝ մեկուսացվածների նպաստի նախագծի մասին

Նախարարությունն իրականացրել է որոշակի հաշվարկներ. Բաթոյանը՝ 
մեկուսացվածների նպաստի նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն որոշակի հաշվարկներ է իրականացրել անաշխատունակության նպաստի՝ մեկուսացվածներին նպաստ տալու նախագծի վերաբերյալ, այն շրջանառվում է շահագրգիռ կողմերի շրջանում՝ վերջնական կարծիքի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս իմաստով մենք քաղաքականության հետ կապված որևէ խնդիր չունենք, քննարկել ենք և համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին մենք խնդրել ենք, որ նորից քննարկենք, որպեսզի նաև ֆինանսական գնահատականը հասկանանք: Նախարարությունը որոշակի հաշվարկներ իրականացրել է, և այժմ դա շրջանառել ենք շահագրգիռների շրջանում, որպեսզի վերջնական կարծիք ձևավորենք»,-ասաց Բաթոյանը:

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձինք, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, սակայն երկրորդ ընթերցմամբ հեղինակի հորդորով նախագիծը չընդունվեց և ուղարկվեց առաջարկությունների ստացման փուլ: Հեղինակ Զեյնալյանը նշել էր, որ առկա են հարցեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման: Նախարարությունից նշել էին, որ նախագծի հետ կապված կա ֆինանսական անորոշություն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am