Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել

Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով 
հողատարածքներ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանին որոշեց թույլատրել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը (ոչ բնակելի տարածքները) անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ։

«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ շարունակ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ աջակցելով Արցախյան ազատամարտերին մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն իր գործունեությամբ օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաև դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կազմակերպության գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք երկարաձգել նախկինում ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի ժամկետները»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Գարեգին Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ կազմակերպության հետ ունեցած բանակցությունների արդյունքում նախկինում զբաղեցված մոտ 1000 ք/մ մակերեսով տարածք հետ է վերադրաձվել Երևան համայնքին։

Ներկայացվող նախագծով առաջարկվում էր երկարաձգել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց հ.43/2, Խաղաղ Դոնի փողոց հ.1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, Ավան Առինջ թաղ. 1-ին միկրոշրջան, Եղ. Թադևոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղ. 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները և կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր՝ Պարոնյան հ.20/4 և Ազատության հ.12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ:

«Այս տարածքներից 4-ը մանկապարտեզներ են և ներկա պահին Դավթաշենի թիվ 58 մանկապարտեզում հերթագրված երեխաների թիվը 47-ն է, ավարտում է 99 երեխա։ Էրեբունիում թիվ 73 մանկապարտեզն այս տարի ավարտում է 69, հերթագրվել է 53 երեխա, Մալաթիա Սեբաստիայի թիվ 87 մանկապարտեզում ոչ մի երեխա չի հերթագրվել, ավարտում է 35-ը։ Նոր Նորքի թիվ 119 մանկապարտեզում հերթագրվել է 100, ավարտում է 112 երեխա»,- նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Որոշումը կայացվեց 31 «կողմ», 2 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am