Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատգամավորը կոչ է անում չտրվել սոցցանցերում բռնության խոսքի սադրանքներին, չարձագանքել

Պատգամավորը կոչ է անում չտրվել սոցցանցերում բռնության խոսքի սադրանքներին, 
չարձագանքել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նկատում է, որ Հայաստանում անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը միայն սոցիալական ցանցերում է՝ դա համարելով «պատերազմ»: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Ենգիբարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մայիսի 11-ի նիստում իր ելույթում:

«Մեր երկրում չկա անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ: Ատելության և անհանդուրժողական մթնոլորտ կա սոցիալական ցանցերում: Բավական է այցելել գյուղեր, Երևանի բակեր, բավական է շփվել մարդկանց հետ, և կտեսնենք, որ մենք մեր երկրում ունենք աննախադեպ հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտ»,-ասաց Ենգիբարյանն ու կարծիք հայտնեց՝ դա մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ 2 տարի առաջ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն՝ համերաշխության բառամթերքով:

Պատգամավորը սոցիալական ցանցերում տեղի ունեցողը անվանեց պատերազմ, շեշելով՝ ՄԻՊ-ը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին, պատգմավորներն էլ պետք է դրան տան իրավական լուծումներ: Նմանատիպ հարձակումները կամ պատերազմները միայն Հայաստանում չէ, որ տեղի են ունենում: «Այսօր այդ սուր ուժ կոչվածը, որը հաճախ նաև անվանում ենք հիբրիդային պատերազմ, իրականում տեղի է ունենում Հայաստանում: Եվ որքան արագ մեր քաղաքացիներին կարողանանք տալ մեսիջը, որը մեր երկիրը  գտնվում է պատերազմի մեջ, այնքան ավելի խելամիտ ձևով կկարողանանք պայքարել այդ երևույթ դեմ: Այդ խմբերը ռեալ չունեն որևէ քաղաքական հենարան, չեն կարող դա իրականցնել փողոցներում, մարդկանց հետ շփվելիս: Նրանք հիմնական սոցիալական ցանցերի միջոցով փորձում են տարածել ատելության քարոզ»,-ասաց նա:

Պատգամավորը հորդորեց չմտնել նման բանավեճերի մեջ: «Նման գրառումներ տեսնելիս, պետք է այդ անձնավորությանն ընդամենը հեռացնել ընկերներից, հանել, անտեսել: Էլ ավելի կոշտ հայհոյանքներ հղելով՝ ընդամենը աջակցում եք, որպեսզի նրանց հասնեն իրենց սև գործի վերջնական նպատակին»,-ասաց Ենգիբարյանը:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]