Հասարակական

Էրիկ Գրիգորյանը ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Էրիկ Գրիգորյանը ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2019 թվականի հունիսի 1-ին, մինչ այդ՝ 2018 թվականին մայիսի 12-ից, զբաղեցրել է Բնապահպանության նախարարի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում