Միջազգային

Դելիում գինու խանութները վերաբացումից հետո ստիպված են եղել կրկին փակվել

1 րոպեի ընթերցում

Դելիում գինու խանութները վերաբացումից հետո ստիպված են եղել կրկին փակվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիում կարանտինի սահմանափակումներից հետո վերաբացված ալկոհոլային խմիչքների խանութները ստիպված կրկին փակվել են: Պատճառն այն է, որ միանգամից մեծ թվով գնորդների հոսք է սկսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

Գինու խանութները փակվել էին մարտի 24-ին կորոնավիրուսի տարածման պատճառով: Այժմ մի քանի ժամ աշխատելուց հետո ստիպված փակվել են: Խանութներում մեծ հերթեր են գոյացել, որտեղ մարդիկ չեն պահել սոցիալական հեռավորությունը: Նման խնդիր եղել է ոչ միայն Դելիում, այլև Կարնատակա նահանգում:

Հնդկաստանում հաստված դեպքերի թիվը 42 հազար 836 է, մահերինը՝ 1395:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում