Հասարակական

Բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսով միմյանց հետ ընդմիջում անելիս

2 րոպեի ընթերցում

Բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսով միմյանց հետ ընդմիջում անելիս

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեպքեր են եղել, երբ բուժաշխատողները առանց պաշտպանական միջոցների իրար հետ ընդմիջում անելիս վարակվել են կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նախ նշեց, որ ինչպես ամենուր, Հայաստանում էլ գրեթե անխուսափելի է, որ բուժաշխտողները չվարակվեն:

«Կարևոր է նաև նրանց շուտ հայտնաբերումը, միջոցառումներ ձեռնարկելը, որ պացիենտներին և իրենց մյուս գործընկերներին չվարակեն: Շատ կարևոր է գիտակցության բարձրացումը: Դեպքեր ենք ունեցել, որ, օրինա,կ պացիենտի հետ շփվելիս իրենք ամբողջովին պաշտպանված են եղել, սակայն իրար հետ շփվելիս, իրար հետ ընդմիջում անելիս անպաշտպան են եղել, և այդ ընթացքում վարակում է տեղի ունեցել»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ աշխատանքները շարունակական են լինելու:

Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24 942 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 39 դեպք:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում