Միջազգային

Եվրամիությունը դրամահավաք է անցկացնում համավարակի դեմ պայքարելու համար

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը դրամահավաք է անցկացնում համավարակի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով: Մտադիր են հավաքել 7,5 մլրդ եվրո` հետագայում վարակի տարածմանը հակազդելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը:

Նշվում է, որ մայիսի 4-ին մի շարք եվրոպական երկրներում ուժի մեջ է մտնում սահմանափակումների թուլացման մասին որոշումը: Մասնավորապես, Իտալիայում, որը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով աշխարհում երկրորդն է, ուժի մեջ է մտնում մեկուսացումից դուրս գալու որոշումը: Թուրինի քաղաքապետը նշել է, որ քաղաքը պատրաստվել է այն բանին, որ քաղաքացիներն օգտվեն հասարակական տրանսպորտից, իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ, ուղևորների համար սահմանվել ենտրանսպորտից օգտվելու կանոններ: Ինչպես Իտալիայում, այնպես էլ վարակվածների թվով երկրորդը հանդիսացող Իսպանիայում մայիսի 4-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս դիմակներ կրելը պարտադիր է: Ֆրանսիայում կարանտինը հանվում է մայիսի 11-ին: Այս երկրի Կրթության նախարարությունը տարածել է անվտանգության կանոնների վերաբերյալ ուղեցույց մանկապարտեզների ու դպրոցների բացման հետ կապված:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում