Եվրոպա

ԵՄ-ն Հունգարիային տուգանել է 200 միլիոն եվրոյով, Բուդապեշտը դա անվանել է շանտաժ

1 րոպեի ընթերցում

The flags of the European Union and Hungary are waving in the wind
The flags of the European Union and Hungary are waving in the wind

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան չի ենթարկվի ԵՄ դատարանի կողմից ֆինանսական շանտաժին և չի փոխի իր միգրացիոն քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի վարչակազմի ղեկավար Գերգելի Գույաշը։

Հունիսի 13-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը Հունգարիային դատապարտել է 200 միլիոն եվրո տուգանքի։ Բացի այդ, երկիրը պետք է օրական մեկ միլիոն եվրո վճարի միգրանտների ընդունման վերաբերյալ համաեվրոպական կանոնների խախտման հետ կապված դատարանի որոշումները չկատարելու համար:

«Հունգարիան չի ենթարկվի ֆինանսական շանտաժի և չի փոխի իր միգրացիոն քաղաքականությունը», - կառավարության ճեպազրույցի ժամանակ Գույաշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովստի»-ն:

Նա հավելել է, որ «նորմալ դատարանը երբեք նման որոշում չէր կայացնի»։ Քաղաքական գործիչը որոշումը համարել է վիրավորական, անարդար ու անընդունելի և ընդգծել, որ այն «լիովին հակասում է այն ամենին, ինչ մենք մտածում ենք եվրոպական իրավունքի, Հունգարիայի սահմանադրության, արտաքին սահմանների պաշտպանության և միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործողությունների մասին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում