Ադրբեջան

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հնարավոր դարձան մեր ամոթալի լռության շնորհիվ․ Միրիամ Լեքսման

1 րոպեի ընթերցում

EP Plenary session - The deterioration of the situation of refugees as a consequence of Russian aggression against Ukraine
EP Plenary session - The deterioration of the situation of refugees as a consequence of Russian aggression against Ukraine

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը հնարավոր եղավ աշխարհի ամոթալի լռության շնորհիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի իր էջում գրել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, որոնք հնարավոր դարձան մեր ամոթալի լռության շնորհիվ: Մենք չենք կարող մոռանալ այդ ողբերգությունը և պետք է շարունակենք պնդել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհերին աջակցելու և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պաշտպանելու հարցում»,- գրել է պատգամավորը։

Պատգամավորը նաև արձագանքել է Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովին, ով «X»-ի միկրոբլոգում գրել է, որ «մի անհանգստացեք, դուք «ամոթով լռել եք» նաև շատ այլ բաների մասին»։

«Հարգելի դեսպան, դուք պետք է իմանաք, որ ես դեմ եմ եղել այն տառապանքներին, որոնք նախագահ Ալիևի ռեժիմը պատճառել է Լեռնային Ղարաբաղի մնացած հայ բնակչությանը, բայց նաև բացահայտ խոսել եմ Ադրբեջանում նրա ռեժիմի կողմից Մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին»,- պատասխանել է Միրիամ Լեքսմանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում