Հասարակական

Լատվիական եկեղեցին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Լատվիական եկեղեցին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի լյութերանական եկեղեցու արքեպիսկոպոս Յանիս Վանագսը (Լատվիայի եկեղեցու առաջնորդը) հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ` նշելով, որ նախորդ օրը Լատվիական եկեղեցին իր հարգանքի տուրքն է մատուցել և աղոթել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-ամյա տարելիցի կապակցությամբ՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Հայոց ցեղասպանության ժխտողականությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Յանիս Վանագսը միացել է Էստոնիայի և Լիտվայի հոգևոր հայրերին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հատուկ հայտարարությամբ և աղոթելով զոհերի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում