Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ուկրաինական «SkyUp» ընկերության չարտերային թռիչքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Կիևից կտեղափոխվեն Երևան

Ուկրաինական «SkyUp» ընկերության չարտերային թռիչքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Կիևից կտեղափոխվեն Երևան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի հայերի միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ուկրաինական «SkyUp» ավիաընկերության հետ՝ ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

«Չարտերային թռիչքի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը»,- նշում են դեսպանությունից։

Ինքնաթիռում առկա է 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի, Հայաստան վերադառնալ ցանկացողները պետք է շտապ հաշվառվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

Մեկ ուղևորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է ն «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում):

«Թռիչքը կատարվելու է «Բորիսպոլ» օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ»,- հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Այս թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am