Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն. Ուկրաինայի ՆԳ նախարարը` Հայոց ցեղասպանության մասին

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն. Ուկրաինայի ՆԳ նախարարը` 
Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության զոհերին, որպեզի այդ ողբերգությունը չկրկնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ավակովը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ. միլիոնավոր զոհվածների հիշատակի և սգո օրը։ Ողբերգությունը 105 տարեկան է։ Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն կրկնվի»,- գրել է Ավակովը։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am