Հասարակական

Մոտ 5 000 կակաչ Ծիծեռնակաբերդի բարձունքին գլխիկները կխոնարհեն դեպի անմար կրակ տանող ճանապարհին

1 րոպեի ընթերցում

Մոտ 5 000 կակաչ Ծիծեռնակաբերդի բարձունքին գլխիկները կխոնարհեն դեպի անմար կրակ տանող ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծիծեռնակաբերդի բարձունքինապրիլի 23-ի ուշ երեկոյից Հայոց ցեղասպանության 105-ամյակի տարելիցի կապակցությամբ մոտ 5 000 կակաչ իրենց գլխիկները կխոնարհեն դեպի հուշահամալիրի անմար կրակ տանող ճանապարհին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Ծիծեռնակաբերդի բարձունքում կտեղադրվեն կարմիր կակաչներ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ներկայում կատարում է տեղադրման նախապատրաստական աշխատանքներ. ծաղիկներն ամրացվում են բիոֆլորաների մեջ: Հողի մեջ ակոսներն արդեն փորված են, մնում է տեղադրել ծաղիկները: Ուշ երեկոյից մոտ 5 000 կակաչներ իրենց գլխիկները կխոնարհեն դեպի հուշահամալիրի անմար կրակ տանող ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում