Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Բարգավաճ Հայաստան»-ը տնտեսական և սոցիալական աջակցության երեք փաթեթ է նարկայացրել կառավարություն 

«Բարգավաճ Հայաստան»-ը տնտեսական և սոցիալական աջակցության երեք փաթեթ է 
նարկայացրել կառավարություն 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման երեք փաթեթ է ներկայացրել կառավարություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

«Փաթեթներից առաջինը վերաբերում է օրավարձով աշխատողներին աջակցությանը, երկրորդը` տաքսու վարորդներին, երրորդ փաթեթով առաջարկում ենք աջակցություն ցույց տալ այն միայնակ ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքներին, որոնք միայն նպաստ կամ թոշակ են ստանում»,- ասաց Մելքումյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում է հաստատել։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]