Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մայիս

Կարևոր է, որ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն. Վարչապետը հանձնարարականներ տվեց

 Կարևոր է, որ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն. Վարչապետը 
հանձնարարականներ տվեց
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարդացել է Ֆեյսբուքի միջոցով իրեն ուղղված նամակները և պարզել, որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար մարդիկ տեղեկատվության պակաս ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ հեռախոսով իրենց մասնագետներն աջակցում են քաղաքացիներին, թե այդ ծրագրերից օգտվելու համար որ դաշտում ինչ տվյալներ պետք է լրացնել օնլայն համակարգում: Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որ շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն, օրինակ, ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը և այլն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրոդովվեց, որ ինքն էլ չգիտի՝ ինչ է ՀԾՀ-ն, ինչո՞ւ մատչելի չեն հրապարակում տեղեկատվությունը: «Դե տեսնում եք, դա նշանակում է, որ մեր լրատավական համակարգը չի աշխատում: Եթե այդ ՀԾՀ կոչվածը սկզբունքային նշանակություն ունի այն հարցում, որ մարդը կկարողանա ճիշտ լրացնել դիմումը, ինչո՞ւ չի բացատրվում: Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, ասեք՝ ի՞նչ է, ներկաներից ո՞վ գիտի: Եթե միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի բացվածքն իմանալը սկզբունքորեն կարևոր է, ուրմեն մենք պետք է ուրիշ բանով չզբաղվենք»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ 
յուրաքանչյուր քաղաքացու պետք է պարզաբանել ՀԾՀ-ն ինչ է, ՀՎՀ-ն ինչ է: 
Միջոցառումները կառավարությունն ընդունել է՝ նպատակ ունենալով օգնել քաղաքացիներին տարբեր հարցերով: Բայց այսօր խնդիր կա այդ օգնությունը ժամանակին և արդյունավետ տեղ հասցնելու գործում: «Հետևաբար, բոլոր ուժերը պետք է կենտրոնանան՝ տեղեկատվական համակարգը, սոցիալական ապահովության, տեխնոլոգիական համակարգերը: Կարևոր է, որ այդ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն: Եվ մենք հիմա արդեն ստիպված ենք հրապարակային սա քննարկել, աշխատանքային ռեժիմով արդեն 5-6 անգամ քննարկել ենք այս հարցը»,- ասաց նա: Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին  հանձնարարեց, որպեզի անձամբ նա երկու ժամը մեկ ստուգի, թե ինչպես է աշխատում համակարգը, ինչ է արվում այս հանձնարարականները կատարելու ուղղությամբ:
«Այո օգնությունների ծրագրերը մենք չենք ընդունում,  որ ուղիղ եթերում հայտարարենք այդ մասին, որ՝ վայ, մարդկանց օգնեցինք: Դա նրա համար է, որ այդ օգնությունը գնա ու մարդկանց տեղ հասնի րոպե առաջ: Հետևաբար, ամբողջ պետական համակարգը պետք է ծառայի այդ մարդկանց, որ օգնությունը մարդուն տեղ հասնի րոպե առաջ»,- նշեց վարչապետը: 







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ