Տարածաշրջանային

Հայաստանից հայրենիք է տեղափոխվել Վրաստանի ևս 167 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանից հայրենիք է տեղափոխվել Վրաստանի ևս 167 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունից հայրենիք է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության ևս 167 քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։

«Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության և հայկական կողմի աջակցությամբ` ապրիլի 13-ին իրականացվեց Վրաստանի 167 քաղաքացու` հայրենիք վերադարձը։ Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Հայաստանից Վրաստան ենք տեղափոխել 576 քաղաքացու։ Վրաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանությանը` աջակցության համար»,- նշված է հայտարարությունում։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում