Սփյուռք

Նիդերլանդներում ապրիլի 24-ին չեն կայանա բազմամարդ միջոցառումներ, հետաձգվել է վարչապետ Փաշինյանի այցը

5 րոպեի ընթերցում

Նիդերլանդներում ապրիլի 24-ին չեն կայանա բազմամարդ միջոցառումներ, հետաձգվել է վարչապետ Փաշինյանի այցը

ՀԱԱԳԱ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում չեղարկվել են Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի ավանդական բազմամարդ միջոցառումները և միայն ապրիլի 24-ին ծաղիկներ են զետեղվելու Հայոց ցեղասպանության հուշարձաններին` Ասենում, Ամստերդամում և Ալմելոյում։ Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում նշում է «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ տեղեկացնելով, որ հայկական համանքային կառույցները, ինչպես օրինակ՝ Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոնը և կիրակնօրյա դպրոցը, փակ են, և ծրագրված բոլոր միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են։ Հետաձգվել են նաև ապրիլին նախատեսված Ասենի թանգարանում կայանալիք Հայաստանի մասին ցուցահանդեսի բացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդներ։

«Թույլ տվեք ողջունել ձեզ Նիդերլանդների Հաագա քաղաքից, որտեղ արդեն մի քանի շաբաթ է, ինչ կորոնավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով դադարել է առօրյա եռուզեռը, ինչպես աշխարհի շատ վայրերում։ Այդ առումով Հոլանդիան բացառություն չի կազմում, չնայած որ այստեղ սահմանափակումներն ու արգելքներն այսպես ասած համեմատաբար «բավական մեղմ» են և իշխանությունները վստահ են, որ քաղաքացիները լուրջ են վերաբերվում այս հարցին և հետևում են կառավարության հրահանգներին` պահպանելով հասարակական կարգն ու կանոնը։ Իհարկե իրավապահ մարմինները հսկում են, որ խախտումներ չլինեն։ Մարտ ամսվա կեսերից այստեղ փակվել են բոլոր ճաշարանները, սրճարանները, թանգարանները, հանրային գրադարանները, թատրոնները, ակումբները, իսկ ավելի ուշ նաև բոլոր ուսումնական հաստատությունները։ Այս տարի նույնիսկ չեղարկվել են միջնակարգ դպրոցների ավարտական քննությունները։ Մթերային և այլ խանութներ աշխատում են հատուկ ռեժիմով, իսկ որոշ խանութներ կամավոր փակել են իրենց դռները։ Այսօրվա դրությամբ այս սահմանափակումները տևելու են մինչև ապրիլի 28-ը, իսկ բազմամարդ հասարակական միջոցառումների արգելքը շարունակվելու է մինչև հունիսի մեկը»,-տեղեկացրեց Հախվերդյանը։

Ապրիլի 13-ի դրությամբ ըստ պաշտոնական տվյալների Նիդերլանդներում վարակվածների հաստատված թիվը կազմում է 25 587, իսկ կորոնովիրուսից մահացածներինը` 2 737։

Հոլանդիայի կառավարությունը, ի դեմս վարչապետի և առողջապահության նախարարի, շարունակաբար մամլո ասուլիսի միջոցով հասարակությանը տեղյակ է պահում համավարակի զարգացումների մասին և հորդորում բնակչությանը մնալ տանը, իսկ հասարակական վայրերում պահպանել սահմանված սոցիալական հեռավորությունը։

«Մեր տեղեկությունների համաձայն հոլանդահայերի մոտ չկան կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներ, սակայն դա դժվար է լիովին ստուգել։ Ինչ վերաբերում է մեծահասկաների և կարիքավորների օգնությանը, ապա դա կատարվում է հիմնականում հայկական հասարակական և եկեղեցական կառույցների կամ հոլանդական բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնց մեջ ներգրավված են նաև հայերը։

Բացի այդ հայազգի բժիշկները փորձում են հայերենով բացատրել համաճարակին վերաբերող հարցերը։ Մի քանի անգամ հեռավար կարգով այդպիսի հանդիպում է կազմակերպել «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցը։ Ասուլիսը տեղի է ունեցել Նիդերլանդների գլխավոր հիվանդանոցներից մեկի շտապօգնության հայազգի բժիշկ Գոռ Խաչիկյանի հետ, որը հայերենով հստակ խոսել է կորոնովիրուսի ախտորոշման, կանխարգելման, խնամքի, բարդությունների և ինտենսիվ տերապիայի մասին, պատասխանել ներկայացված հարցերին։ Ի դեպ մեր հայրենակից Գոռ Խաչիկյանը հոլանդական ազգային հեռուստատեսության մշտական հյուրն է, երբ հաղորդման թեման վերաբերում է կորոնավիրուսով վարակված պացիենտների ինտենսիվ թերապիային։

Միաժամանակ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը միացել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար Հայաստանի հիվանդանոցներին բժշկական պարագաններ մատակարարելու ծրագրին։

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը ևս ակտիվորեն աշխատում է խթանել բժշկական պարագաների և անհրաժեշտ դեղորայքի առաքումը Հայաստան։ Դեսպանատան և անձամբ դեսպան պարոն Տիգրան Բալայանի ջանքերով կազմակերպվել և անցած շաբաթ իրականացվել է Նիդերլանդներ այցելած ՀՀ քաղաքացիների մեկ մասի վերադարձը Հայաստան։

Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ ձեզ մաղթել առողջություն, համբերություն, ուժ ու կորով հաղթահարելու դժվարություններն ինքնամեկուսացման և սահմանափակումների այս արտակարգ պայմաններում»,-նշում էհայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը։

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում