Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է միջազգային առցանց մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթել է առցանց մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Chess.com կայքի կազմակերպած մրցաշարը մեկնարկել էր ապրիլի 2-ին և անցկացվեց 9 մրցափուլով: Մարտիրոսյանը 9 հնարավորից հավաքելով 8,5 միավոր և հարձավ մրցաշարի հաղթող:
Հայաստանի այլ ներկայացուցիչները` Զավեն Անդրիասյանը 3-րդն էր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` 20-րդն է:
Առցանց մրցաշարին մասնակցում էին 888 մասնակից:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը