Մարզեր

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 

1 րոպեի ընթերցում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ապրիլի 2-ին ստուգել են Անտառամուտ գյուղի մի բնակչի տան բակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայութունից։

Հայտնաբերվել է փայտանյութ, որի վերաբերյալ տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում, Անտառամուտ գյուղի անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ և փայտանյութը տեղափոխել իր տան բակ:

Բենզասղոցը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում