Հասարակական

Գավառ համայնքի ավտոպարկը համալրվել է նոր տեխնիկայով

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի ավտոպարկը համալրվել է նոր տեխնիկայով

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավտոպարկը համալրվել է նոր բազմաֆունկցիոնալ տեխնիկայով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նոր «JCB-Backhoe-Loader-3CX G» էքսկավատոր բեռնիչը ձեռք է բերվել 28 մլն 350 հազար դրամով՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Գավառի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում։

Մեքենան ունի «6-ը 1-ում» ունիվերսալ ծնոտի դույլ, որը փորում է, տեղաշարժվում, բեռնում, հարթեցնում գետինը և լցնում խրամատները։

«Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 և 2024 թվականներին ձեռք էր բերել ավտոգրեյդեր, բազմաֆունկցիոնալ և մինի բեռնիչ մեքենաներ։

Այս ծրագրով նախատեսվում է համայնքի ավտոպարկը համալրել ևս 1 միավոր տեխնիկայով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում