Հասարակական

Մեկնարկել են Ծաղկունք գյուղի կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Ծաղկունք գյուղի կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղում արդեն մի քանի օր է մեկնարկել և ընթանում են կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծաղկունքում ընթացող շինարարական աշխատանքներն իրողություն են դարձել Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության համաֆինանսավորման շնորհիվ:

Ծրագրով նախատեսված է 1760 քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում երկաթբետոնե ծածկույթով, եզրաքարերի փոխարինում, 844 քմ մակերեսով մայթերի սալիկապատում, որին կհաջորդեն 5686.67 քմ մակերեսով կանաչապատումը, բարեկարգումը։ Նաև նախատեսված են կառուցապատման աշխատանքներ:

Ծրագրի կապալառուն է «Բլեսկ» ՍՊԸ-ի Հայաստանի մասնաճյուղը:

Աշխատանքների ավարտ է սահմանված 2024 թվականի հոկտեմբեր ամիսը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում