Հասարակական

Մաքրվել է Գավառագետի հունի Հացառատ թաղամասի հատվածը

2 րոպեի ընթերցում

Մաքրվել է Գավառագետի հունի Հացառատ թաղամասի հատվածը

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ավարտին են մոտենում Հացառատ թաղամասով հոսող Գավառագետի հունի մի հատվածի մաքրման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մաքրման աշխատանքներն իրականացնում է «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ն։

Գավառագետի հունի մաքրման նպատակով Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացվել է 2 մլն 880 հազար դրամ։ Կատարված աշխատանքների արդյունքում տիղմից, ջրիմուռներից, կենցաղային աղբի թափոններից մաքրվել է շուրջ 650 մ երկարության հատված։

Մաքրման աշխատանքների արդյունքում Գավառագետին մերձակա բնակարանների նկուղները և տնամերձերն ազատվել են բարձրացող ջրից, խոնավությունից, ճահճահոտից։

«Հացառատ թաղամասի բնակչության համար չափազանց կարևոր խնդիր լուծվեց, քանի որ գարնանային վարարումների հետևանքով բարձրացած Գավառագետի ջրերը ողողել էին շրջակա տնամերձերը և բնակարանների նկուղները։ Արվել է հնարավորը, որպեսզի 650 մետր երկարության հատվածում ջրի հոսքը խոչընդոտող տիղմը և ջրիմուռներն ամբողջությամբ հեռացվեն։ Բնակիչները փաստում են, որ կատարված աշխատանքների շնորհիվ գետի հունն իջել է մոտ կես մետրով, իրենց տնամերձերը լիովին չորացել են, նկուղները՝ նույնպես, իսկ իրենք արդեն ձեռնարկում են տնամերձ հողամասերի մշակման աշխատանքները»,-նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում