Հասարակական

Ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում

3 րոպեի ընթերցում

Ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է ուսումնավարժանք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, այն անցկացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Գավառի համայնքապետարանի հետ համատեղ։ Ուսումնավարժանքը մեկնարկել է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկմամբ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզային փրկարարական վարչության, Գավառի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցները։

Վարժանքն անցկացվել է տեսական և գործնական փուլերով։

Տեսական փուլի ընթացքում մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը խոսել է քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի, իրականացվող հիմնական միջոցառումների, ձևերի, պաշտպանական միջոցառումների կիրառման, ազդարարման և տարհանման համակարգերի և դրանց գործունեության մասին։

Պարզաբանումներ է ներկայացվել նաև Գեղարքունիքի մարզում իրականացվող ազդարարման համակարգերի տեղադրման և դրանց գործունեության վերաբերյալ։

Քննարկման ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձել է մարզին բնորոշ արտակարգ իրավիճակներին, դրանցից պաշտպանվելուն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը։

Քաղաքացիական պաշտպանության խնդիրների և գործունեության մասին զեկույցներով հանդես են եկել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ծառայությունների պետերը, որից հետո գործարկվել են էլեկտրական շչակներ։

Միջոցառումը եզրափակվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանքի և «Օդային հարձակման դեպքում հրդեհաշիջումը, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի անցկացմամբ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում