Միջազգային

Չինաստան. միջազգային թռիչքները չեն գերազանցի շաբաթական 134-ը. ՌԻԱ Նովոստի

2 րոպեի ընթերցում

Չինաստան. միջազգային թռիչքները չեն գերազանցի շաբաթական 134-ը. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում միջազգային թռիչքների քանակը մեկ շաբաթվա ընթացքում չի գերազանցի 134-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին գրում է, որ այս մասին հայտարարել է այդ երկրիքաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Լյու Էրսյուեն: Նա նշել է, որ միջազգային թռիչքների զգալի կրճատումը նպատակ ունի կանխել վարակի ներթափանցումը:

Նա կարևոր է համարում միջազգային թռիչքների որոշ չափով պահպանումը, քանի որ երկրից դուրս մեծ թվով չինացիներ են գտնվում: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտերկրում գտնվող բազմաթիվ չինացիներ փորձում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիք: Թեպետ դա ստեղծում է բարդություններ Չինաստանի իշխանությունների համար, որոնք կարողացան երկրի ներսում հաջողության հասնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Չինաստանում վերջին շրջանում գրանցում են միայն կորոնավիրուսի վարակվածության բերովի դեպքեր:

Ավելի վաղ նշվել էր, որ բերովի դեպքերի 90 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են: Նրանցից շատերը, իմանալով, որ հիվանդ են, ռիսկի են ենթարկում իրենց առողջությունը և շրջապատի անվտանգությունը, որպեսզի վերադառնան հայրենիք:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում