Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն 1․1 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ն 1․1 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի 
համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին։

«Արմնպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:

Պետքարտուղարությունն ընդգծում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները որպես օգնություն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանն է տրամադրել 106 միլիոն դոլար, իսկ ընդհանուր օգնության չափը կազմում է 1,57 միլիարդ դոլար:

Բացի Հայաստանից, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]