Միջազգային

Արգենտինայի իշխանություններն ամբողջությամբ փակել են սահմանները. ՏԱՍՍ

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի իշխանություններն ամբողջությամբ փակել են սահմանները. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Դա վերաբերում է նաև երկրից դուրս գալուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ընդլայնել սահմանափակումը և տարածել նավահանգիստների, օդանավակայանների, ցամաքային սահմանային կետերի, Արգենտինայումբնակվողների և արտերկրում կեցության իրավունքով բնակվող արգենտինացիների վրա: Այդ սահմանափակման միջոցները կգործեն մինչևմարտի 31-ը ներառյալ»,-ասվում է հրամանագրում:

Նշվում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը կարող է կրճատել կամ երկարաձգել սահմանափակման ժամկետը: Փակ սահմանները չեն վերաբերում արտաքին առևտրին:

Արգենտինայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին: Վերջին տվյալներով երկրում կորոնավիրուսի հաստատված 589 դեպք կա: Գրանցվել է մահվան 12 դեպք: Մարտի 20-ից երկրում հայտարարված է ընդհանուր կարանտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում