Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակվելու ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում, Կոտայքում, Երևանում են

Կորոնավիրուսով վարակվելու ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում, 
Կոտայքում, Երևանում են

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ունենք մարզեր, որտեղ իրավիճակն ավելի վերահսկելի է, սակայն որոշներում էլ շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում։ Կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում են։ Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում վարակվածների թիվը շատ փորք է։ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում հաստատված դեպքեր չունենք»,- նշեց Թորոսյանը։

Անդրադառնալով վարակվծաների կոնտակտավորներին հայտնաբերելու գործընթացին՝ Առողջապահության նախարարը նշեց, որ այն շարունակական է և միշտ իրականացվում է։

«Դեպքեր ունենք, որ 100 տոկոսով պարզ է կոնտակտավորների շրջանակը, և մենք չենք շարունակում այդ համաճարակաբանական հետաքննությունը, որը հետևում է ամեն վարակակրի հաստատմանը։ Լինում են նաև այնպիսի դեպքեր, որ անընդհատ շարունակում ենք՝ պարզելով նոր կոնտակտներ։ Ունենք քաղաքացիներ, ովքեր չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին, ինչն ինձ համար շատ զարմանալի է»,- ասաց Թորոսյանը։

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]