Սպորտ

Հայաստանը 4-րդ օլիմպիական ուղեգիրն ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 4-րդ օլիմպիական ուղեգիրն ունի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն արդեն 4 ուղեգիր ունի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում այն նվաճել է Կորյուն Սողոմոնյանը: 52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի հետ և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Կորյունը դուրս եկավ 1/4 եզրափակիչ և ապահովեց օլիմպիական ուղեգիրը։

Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր են նվաճում 1/4 եզրափակիչ դուրս եկած բոլոր բռնցքամարտիկները։

Մինչ այս Հայաստանն ուներ երեք ուղեգիր: Տոկիոյի խաղերին Հայաստանն են ներկայացնելու հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում