Հասարակական

Կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 26-ի. արձանագրվել է 3 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 26-ի. արձանագրվել է 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 հաստատված դեպք, որից երկուսը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ: Ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում հասավ 26-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժամը 19:30-ի դրությամբ իրավիճակն իր «Ֆեյսբուք»-ի էջում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք»,-գրել է Թորոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

Սպասվում է ևս մեկ թարմացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում