Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված աշխատանքները և պլանավորված միջոցառումների հետագա ընթացքը, ներկայացվել առաջարկություններ համագործակցության շրջանակում նոր նախաձեռնությունների ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում