Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ավագ և «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ նրա առաջնեկի ծննդյան կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահ Սարգսյանը «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ և, մասնավորապես, գրել. «Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»:
View this post on Instagram
Նախօրեին` մարտի 4-ին, ծնվել է Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի առաջնեկը, որին անվանակոչել են Հենրիխի հոր` Համլետ Մխիթարյանի պատվին:
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019 թ. հունիսի 17-ին: