Սպորտ

Հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանը կսկսի արտագնա խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Մարտի 3-ին` Ամստերդամում, կայացավ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված է C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը.

Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա -Հայաստան, սեպտեմբերի 5,17:00

Տուր 2.Հայաստան- Էստոնիա, սեպտեմբերի 8,20:00

Տուր 3.Հայաստան- Վրաստան, հոկտեմբերի 8,20:00

Տուր 4. Էստոնիա -Հայաստան, հոկտեմբերի 11,20:00

Տուր 5. Վրաստան -Հայաստան, նոյեմբերի 13,21:00

Տուր 6.Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա, նոյեմբերի 16,21:00:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում