Հասարակական

«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝«Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Քրիստ Հովսեփյան օգտատիրոջ գրառումն է հրապարակել, որում Հովսեփյանը հայտնել էր Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին:

«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել էր Բաբայանը, ով «Ոչ»-ի շտաբի նախաձեռնողներից է:

Թեև Արսեն Բաբայանն իր գրառմանը կցել էր նաև օգտատիրոջ էջի արտապատկերը (screen shot), սակայն Հովսեփյանն իր էջից հեռացրել է փետրվարի 24-ին կատարած գրառումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում