1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում 5-6 հազար թափառող շներից 3 հազարը ստերջացվել են

Երևանում 5-6 հազար թափառող շներից 3 հազարը ստերջացվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս թափառող շների ագրեսիվության խնդիրը կապված է զուգավորման շրջանի հետ, որը տևելու է 10-15 օր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը:

«Թափառող շների գլխաքանակի կարգավորման հիմնական, բոլոր երկրներում փորձված ու արդյունավետ միջոցը ստերջացումն է: Քանի որ քաղաքապետարանը չէր կարող քաղաքի բոլոր շներին ստերջացնել,հետևաբար դեռ ստերջացում չանցած շները շարունակում են ոհմակներով հավաքվել և զուգավորման շրջանում որոշակի ագրեսիվություն դրսևորել»,- ասաց Հովսեփյանը:

Երևանի ավագանու անդամի խոսքով` ստերջացման ծրագիրը մի փոքր ժամանակ է պահանջում, սակայն այն երկարաժամկետ կտրվածքով ավելի արդյունավետ է, քան սպանդը:

«Այդ առումով ունենք 20 տարվա փորձ, և այն որևէ արդյունքի չի բերել: Թափառող շներին կացարաններում պահելը նույնպես անհնար է, այն դեպքում, երբ Հայաստանում ունենք բոլոր կողմերից խնդիր: Ունենք տանը անկանոն բազմացող կենդանիներ, որոնց ձագերի մեծ մասը հայտնվում են դրսում, և ունենք չլուծված հարց ամբողջ հանրապետությունում»,- ընդգծեց Հովսեփյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]