Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում

Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին 
ներգրավելու կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բուհերի կառավարման պաշտոններում՝ ռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, տեսնում է երիտասարդներին ներգրավելու կարիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» խորհրդարանական լսումներում:

«Ակադեմիական ազատությունը հաճախ  ասոցացվում է բուհի ղեկավարման մարմինների հետ կապված հարցերի հետ: Ակադեմիական ազատությունը, սակայն, այն է, որ դասախոսներն ու ուսանողները կարող են ներգրավվել ինտելեկտուալ քննարկման մեջ՝ առանց գրաքննության, պատժի, հետապնդման վախի: Քաղաքական, կրոնական և այլ հայացքները չեն կարող դառնալ պարտադրանք բուհերի ներսում: Հիմնականում շեշտը դրվում էր նմանատիպ բաների վրա: Շեշտը չէր դրվում ռեկտորների կամ կառավարիչների տարիքի վրա: Իհարկե, մարդը որքան հասունանում է, այնքան ուժեղանում է։ Սակայն դա չի նշանակում, որ ավագ տարիքի մարդիկ պետք է միշտ լինեն կառավարիչներ: Ունենք դեպքեր, երբ մարդիկ 20-30 տարի ամբիոնի վարիչներ ու դեկաններ են, բնականաբար, երիտասարդ սերունդը որևէ մոտիվացիա չի ունենում այդտեղ աշխատելու և չի տեսնում տեսլական կամ ապագա»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նկատեց՝ միգուցե պետք է նախատեսել ռոտացիոն սկզբունքներ, որ հերթով բոլորը կարողանան դառնալ ամբիոնի վարիչ, և որևէ մեկը չճնշի մյուսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]