Կարեն Գրիգորյանը «Santiago Masters» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ հաղթող
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը իսպանական «Santiago Masters»-ի ավարտից մեկ տուր առաջ վաղաժամ դարձավ մրցաշարի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սանտյագո քաղաքի համանուն մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարավ և հավաքելով 8 հնարավորից 7 միավոր՝ առաջ անցավ բոլորից, քանի որ երկրորդ տեղում ընթացող շախմատիստն ունի 5,5 միավոր:
Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի փետրվարի 19-ին: