Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի ընթացիկ առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային ծանրորդների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 150 կգ, 155 կգ, 158 կգ: Այս վարժությունում Հարությունյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 185 կգ:
Երկամարտի 343 կգ արդյունքով` Ռաֆիկ Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ տղամարդկանց թիմի անդամ Գառնիկ Չոլակյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր հռչակվել 73 կգ քաշային Գոռ Սահակյանը: