Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՍԴ անդամները վատ դրության մեջ կընկնեն հանրաքվեի հարցը իրենց ուղարկելու դեպքում. պատգամավոր

ՍԴ անդամները վատ դրության մեջ կընկնեն հանրաքվեի հարցը իրենց ուղարկելու 
դեպքում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի ընդունած որոշումը խորհրդարանի համապատասխան գրությամբ պետք է ներկայացվի ՀՀ նախագահին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Նախագծի ընդունմանը հաջորդելու է Ազգային ժողովի համապատասխան գրությունը, որով ԱԺ որոշումը կներկայացվի Հանրապետության նախագահին: Նախագահն օրենքով սահմանված ժամկետում կնշանակի հանրաքվե: Դրանից հետո գործընթացին կմիանան այն սուբյեկտները, որոնք պատասխանատու են հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար, և կանցկացվի հանրաքվե»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշման համար անհրաժե՞շտ է Սահմանադրական դատարանի որոշումը, թե ոչ, Վարդանյանը նշեց, որ հստակ կանոնակարգումներ չկան այս հարցի վերաբերյալ:

«Հստակ կանոնակարգումներ չկան՝ Սահմանադրական դատարանի եզրակացություն այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ է, թե ոչ: Տվյալ հարցում, իմ կարծիքով, ՍԴ 7 անդամներն ունեն շահագրգռվածություն, և ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»,- նշեց պատգամավորը:

Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Խորհրդարանը նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշումը, որն էլ ընդունվեց խորհրդարանի կողմից:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված էր Սահմանադրական փոփոխությունների նախագծում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]