ՀՔԾ-ն մերժել է Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
1 րոպեի ընթերցում
![ՀՔԾ-ն մերժել է Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1003292.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Արմենպրես»-ին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, թե Արման Բաբաջանյանի գրառումներից մեկի մեջ կա հանցակազմ՝ դատավորին անհարկի մեղադրել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ: