Միջազգային

ՄԱԿ-ում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչը առաջընթաց Է արձանագրել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչը առաջընթաց Է արձանագրել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ավելի քան 130 մարդ բուժվել Է նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Հունվարի 30-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք առաջընթաց ենք արձանագրում, առաջ մենք չգիտեինք, թե դա ինչ վիրուս Է, բայց այժմ մենք այն նույնականացրել ենք, մենք կարող ենք վիրուսի նախկին տիպերը տարբերել նորից: Դա սկզբունքային Է,- ասել Է նա:- Այո՛, մենք կորցրեցինք շատ կյանքեր, բայց միեւնույն ժամանակ ավելի քան 130 կյանք փրկվեց, մարդիկ բուժվել են հիվանդությունից»:

Չժան Ցզյունը հայտարարել Է, որ Չինաստանին պահանջվում Է մեծ քանակությամբ պաշտպանադիմակների եւ ակնոցների մատակարարում թոքաբորբի բռնկման պատճառով: «Մեզ դիմակներ են մատակարարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ-ի որոշ ընկերություններ, բայց պահանջարկ դեռեւս կա»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում