Հասարակական

Սարատովում ավտովթարից տուժած հայերի ճակատագիրը ՀՀ դեսպանության ուշադրության ներքո է

1 րոպեի ընթերցում

Սարատովում ավտովթարից տուժած հայերի ճակատագիրը ՀՀ դեսպանության ուշադրության ներքո է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը Սարատովում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և այն բուժհաստատության հետ, որտեղ տեղափոխվել են վթարից տուժած հայերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանությունը մանրամասներ է հաղորդել հունվարի 27-ին տեղի ունեցած վթարի մասին. «Հայտնում ենք, որ ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։

«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուս ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։

Պատահարը տեղի ունեցել հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում