Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը

Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի, սակայն այդ հնարավորությունը չի բացառում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց Կապանում իր ասուլիսում ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Մյունխենում, որտեղ համաժողովին պետք է մասնակցի նաև Իլհամ Ալիևը, պլանավորված է հանդիպում:

«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,-ասաց վարչապետը:

Այսինքն՝ եթե լինի առիթ՝ խոսելու, քննարկելու, Փաշինյանը կարծում է, որ դա վնասակար չէ, օգտակար է։

Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա փետրվարի 14-16-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]