Կառավարությունը կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված օրինագիծ է մշակել
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը հունվարի 22-ին ընթացող ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Երիցյանի խոսքով՝ նախագիծն ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը: Նախաձեռնության ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիային, որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար՝ ՀՀ շուկա մուտք գործելու առումով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում