Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանի իշխանությունները ձերբակալություններ են կատարել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով

Իրանի իշխանությունները ձերբակալություններ են կատարել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ «դիտարկվելու են այդ հարցի (ինքնաթիռի կործանման) բոլոր ասպեկտները»: Նրա խոսքով՝ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»:

«Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ն զբաղված են հետաքննչական աշխատանքով»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]