27 տարեկան հասակում մահացել Է «Սարսափների ամերիկյան պատմության» դերասան Հարրի Հեյնսը
16:25, 10 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 27 տարեկան հասակում մահացել Է դերասան Հարրի Հեյնսը: Այդ մասին Instagram-ում հայտնել Է նրա մայրը՝ Ջեյն Բեդլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա 27 տարեկան Էր, ամբողջ աշխարհն Էր հիանում նրանով: Բայց, դժբախտաբար, նա տառապում Էր հոգեկան խանգարումից եւ կախվածությունից»,- գրել Է նա:
Հարրի Հեյնսին առավել մեծ հռչակ բերեց դերը «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում: Բացի այդ նա նկարահանվել Է այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «ՕԱ»-ն եւ «Ստոր Փիթը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում