Միջազգային

ԵՏԳ-ն միացավ դեպի Լուսին թռիչքի մոդելավորման Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագծին

1 րոպեի ընթերցում

ԵՏԳ-ն միացավ դեպի Լուսին թռիչքի մոդելավորման Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) միացել Է դեպի Լուսին թռիչքի մոդելավորման ռուս-ամերիկյան SIRIUS նախագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է նախագծի կառավարիչ Մարկ Բելակովսկին:

«Մենք այսօր Եվրոպայի տիեզերական գործակալությունից նամակ ստացանք նախագծին մասնակցելու մասին, նրանց աշխատակիցը կմասնակցի ութ ամիս եւ մեկ տարի տեւող գիտափորձերին»,- ասել Է նա: Մարտի 19-ին Մոսկվայում կսկսվի քառամսյա գիտափորձը: SIRIUS գիտափորձի առաջին փուլը տեղի Է ունեցել 2017 թվականի նոյեմբերին եւ տեւել Է 17 օր: Քառամսյա փուլից հետո սպասվում Է ութամսյա փուլի անցկացումը 2019 թվականի վերջին – 2020 թվականի սկզբին: Մեկամյա գիտափորձը պլանավորել են անցկացնել 2020 – 2021 թվականներին: Բուն հետազոտությունը կանցկացվի Մոսկվայում Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտի տարածքում, որտեղ այդ հետազոտությունների համար կառուցվել Է վերգետնյա փորձարարական համալիր՝ արտաքին աշխարհից մասնակիցների լիակատար մեկուսացմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում