Միջազգային

Թուրքիան ավարտել է Աֆրինում գործողության առաջին փուլը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ավարտել է Աֆրինում գործողության առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ավարտել է Սիրիայի Աֆրինի տարածաշրջանում անցկացվող «Ձիթենու ճյուղ» գործողության առաջին փուլը։ Այս մասին փետրվարի 25-ին հայտնել է HaberTürk հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, դրա տվյալներով՝ թուրքական Հաթայ և Քիլիս շրջաններից Սիրիա մտած զինվորականները միավորվել են և Աֆրինի շուրջ ձևավորել կիսալուսնի տեսքով ճակատային գիծ։

Հունվարի վերջին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիան գործողությունը կիրականացնի չորս փուլով։ Բայց նա այն ժամանակ չէր ներկայացրել ասվածի մանրամասները։

Թուրքիան հունվարի 20-ին հայտարարել է Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելու մասին։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալներով՝ ԶՈՒ-ն կարողացել է ոչնչացնել 2021 ահաբեկչի, որոնց շարքին Անկարան դասում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության մարտիկներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում