Միջազգային

Սու-24-ի հետ կապված միջադեպը չպետք է ազդի «Վիեննայի ձեւաչափի» վրա. Մերկել

1 րոպեի ընթերցում

Սու-24-ի հետ կապված միջադեպը չպետք է ազդի «Վիեննայի ձեւաչափի» վրա. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռմբակոծիչի վրա Թուրքիայի օդուժի գրոհը չպետք է ազդի Սիրիայի իրադրության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին Փարիզում հայտարարել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Հուսով եմ, որ ռուսական ռմակոծիչի խոցման հետ կապված իրադարձությունները հետքայլ չեն դառնա Վիեննայի գործընթացում»,- ասել է կանցլերը:

Նա հավելել է, որ Օլանդի այցը Մոսկվա, որը պլանավորված է նոյեմբերի 26-ին, կարեւոր դեր կխաղա «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում:

«Ռուսաստան Օլանդի ուղեւորությունը շատ կարեւոր կլինի ԻՊ-ի դեմ պայքարելու, ինչպես նաեւ Սիրիայում քաղաքական գործընթացի շարունակման համար»,- հայտարարել է Մերկելը:

Կանցլերը նշել է, որ ԻՊ-ի դեմ պայքարելու համար հարկավոր է գործել համատեղ: «Մեր ընդհանուր թշնամին ահաբեկչությունն է, ընդհանուր խնդիրը՝ վճռականորեն գործելը: ԻՊ-ին անկարելի է համոզել խոսքով, նրան պետք է հաղթել ռազմական միջոցներով»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում